Իսրայելական ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային և կենտրոնական շրջաններին
Համաշխարհային Մամուլ
Իսրայելական ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային և կենտրոնական շրջաններին, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանում գտնվող թիրախներին, այդ մասին հայտնում է The Washington post-ը
Չորեքշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում ռազմական նպատակներով օգտագործվող Հեզբոլլահի օբյեկտներին՝ միաժամանակ տարհանման նոր նախազգուշացումներ տալով հարավային Բեյրութի որոշակի շրջաններում բնակվող լիբանանցի քաղաքացիական անձանց:
Լիբանանի կենտրոնում գտնվող Արամուն գյուղի վրա իսրայելական հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս տասնհինգը վիրավորվել են, այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Այս ամենը տեղի է ունեցել այն ֆոնին երբ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կառացվարության անդամները աջակցություն են հայտնում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակին վերջին ընտրություններում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից