Թրամփի ընտրությունը կազդի Ուկրաինա զենք ուղարկելու Սեուլի որոշման վրա․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է ազդել Ուկրաինա զենք ուղարկելու Հարավային Կորեայի որոշման վրա։ Այս մասին, Euromedia24.com-ի փոխանցմամբ, հայտնում է Bloomberg-ը։
Նախագահ Յուն Սեոկ Յոլի կառավարությունն այժմ պետք է հաշվի առնի ԱՄՆ ընտրված նախագահի դիրքորոշումը, քանի որ ուսումնասիրում է Կիևին մահաբեր զենք մատակարարելուց հրաժարվելու հնարավորությունը, նշել է աղբյուրը։
Սեուլը նաև վերլուծում է, թե հակամարտության նկատմամբ Թրամփի մոտեցումն ինչպես կազդի այլ երկրներում Կիևի աջակցության վրա:
Ըստ հրապարակման՝ Մոսկվայում Կորեայի Հանրապետության նախկին դեսպան Վի Սեոնգ Նաքը խոստովանել էր, որ Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է փոխել երկրի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ։
Նրա կարծիքով, Սեուլի՝ Կիև զենք ուղարկելու որոշումը, ամենայն հավանականությամբ, կչեղարկվի ընտրություններում Թրամփի հաղթանակի պատճառով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից