Պատժամիջոցների պատճառով՝ Լավրովի ինքնաթիռը լիցքավորելիս՝ խնդիրներ են առաջացել
Համաշխարհային ՄամուլԱրևմտյան պատժամիջոցների պատճառով «Ռոսիա» հատուկ ջեթի ինքնաթիռը, որով թռչում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խնդիրների է բախվել վառելիքով լիցքավորելիս։ Այս մասին նախարարը խոսել է «Նոր աշխարհ» նախագծի համար Մարինա Քիմի հետ հարցազրույցում։
«Անցյալ տարի, երբ ինձ հանձնարարվեց ներկայացնել նախագահին Յոհաննեսբուրգի գագաթնաժողովում, մի ամբողջ պատմության էր ինքնաթիռը վերալիցքավորելը: Որովհետև պարզվում է, որ այնտեղ գրեթե բոլոր ընկերությունները, որոնք լիցքավորում են ավիացիոն վառելիքը, երկրին չեն պատկանում»,- ասել է Լավրովը։
Նախարարը հավելել է, որ նույն իրավիճակը իր հետ պատահել է Բրազիլիայում։
«Նրանք չեն հասկանում, որ ինչ-որ պահի (այլ երկրները-խմբ․) ստիպված կլինեն «վախենալ» այդ պատժամիջոցներից և խուսափել երկրորդական պատժից, բայց նորմալ մարդկանց մոտ, իհարկե, աճում է դժգոհությունն իրենց ինքնիշխանությունը խարխլելու նկատմամբ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։