Ապստամբները շրջապատել են Դամասկոսի օդանավակայանը
Մերձավոր Արևելք
Բաշար Ասադի օպոզիցիան ուրբաթ օրը հայտարարեց, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը դարձել է պայքարի գոտի: Ռուսաստանը և ԱՄՆ-ն անհանգստացած են, որ հնարավոր չէ բախումները կասեցնել բանակցային ճանապարհով:
Բախումները զարգանում են ինտենսիվ կերպով, մինչ գերտերություններ ԱՄՆ-ն և Ռուսաստանն այլևս բանակցային ուղով հարցի լուծման հնարավորությունները քիչ են համարում:
Ապստամբները նշել են, որ փակել են օդանավակայանից 20 կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհը: Չնայած որ այժմ օդանավակայնը գտնվում է բանակի հսկողության ներքո, սակայն ապստամբները շրջափակել են այն տարբեր կողմերով:
Օտար պետությունները կասեցրել են իրենց թռիչքները դեպի Սիրիա: Սիրիան շարունակում է օգտագործել իր օդանավերը միջազգային թռիչքներ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ