Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին 513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցեր Գվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդու Աբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասին Սահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետ Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Ավտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհ Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազին 

Ինձ աշխատանքից ազատելու հրամանը ճանաչվեց անվավեր, կատարվեցին բոլոր փոխհատուցումները. Հասմիկ Ափյան

Գիտություն և Մշակույթ

Հասմիկ Ափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, իսկ հաստատվում է այն պարագայում, երբ չես հարմարվում ապօրինությունների հետ, հավատում ես ու պայքարում։ Քանի՜ տարի է՝ Բրյուսովը գերության մեջ է. քանդում են ինչքա՜ն կարող են՝ ոչնչացնելով բոլոր կայուն ու կանգուն պատերը, կարգերն ու ավանդույթները։ Առաջին հերթին ազատվում են այն մարդկանցից, ովքեր ապրել, արարել են հանուն բուհի առաջընթացի, ովքեր, համալսարանն իրենց տունը համարելով, օր ու գիշեր աշխատել են, որ տան ճրագը միշտ վառ մնա։

Բրյուսովի երբեմնի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, ոչ հեռավոր 2018-ին «կեցցե՜ նոր թագավորը» կարգախոսով առաջնորդվելով՝ ինձ իր հետ առանձնազրույցի ժամանակ առաջարկեց միասին այսպես ասած «փուռը տալ» մարդկանց, հարմարվել ու պահպանել ռեկտորի տեղակալի իմ աշխատանքը։ Ես, բնականաբար, չէի կարող շատ հարմարվողների, «ով տեր՝ ես ծառա»-ների նման բռնել համալսարարանս ու երկիրս հիմնահատակ քանդել ցանկացողների ձեռքը՝ հանուն պաշտոնի ու աշխատավարձի։

Ու եղավ այն ինչ եղավ. չկարողանալով գտնել գեթ մեկ օրինական հիմք՝ ինձ՝ Բրյուսովի ուսանողների եւ հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի տեղակալիս, աշխատանքից ազատելու, դեկրետս չավարտված աշխատանքի վերդառնալուն պես, համալսարանի խորհրդի անդամներին ապակողմնորոշելով՝ էլ. հասցեներով քվեարկել տվեցին եւ որոշեցին կրճատել իմ հաստիքը։ Ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից՝ չառաջարկելով այլ աշխատանք՝ նշելով որ իրենց գնահատմամբ բուհում ինձ հարմար այլ աշխատանք չկա։ Կարճ ժամանակ անց բացեցին ռեկտորի խորհրդականի 2 հաստիք՝ իմ կատարած աշխատանքն ապահովելու համար, սակայն համոզվեցին, որ նույնիսկ այդ հաստիքները բավարար չեն նման ծանրաբեռնվածության աշխատանքային գործառույթներ իրականացնելու համար։

Ես միանգամից դիմեցի դատարան, քանզի խախտվել էին ոչ միայն իմ աշխատանքային իրավունքները, այլեւ անցում էր կատարվել բարոյական արժեքների վրայով։ Երեխա ունենալու հանգամանքը խրախուսելու փոխարեն, օգտագործվել էր ինձանից ազատվելու իբրեւ թե հիմքեր նախապատրաստելու միջոց։

Այս ընթացքում քանի՜ դատավոր փոխվեց, ինչքա՜ն դժվարություններ առաջացան, ու սպասվելիք հաղթանակս դատարանում հետաձգեց։ Այդ գործընթացին նպաստում էր իմ աշխատանքից հեռացման մեջ կարեւոր դերակատարում ստանձնած Ցոլակ Ակոպյանի մտերիմը՝ Բրյուսովը ներկայացնող փաստաբան Սահակ Մանուկյանը՝ դատարանում վկաներին ձեռ առնելով, սադրելով։

Նա նույնիսկ մի անգամ դատավորին ասեց, թե իբր տեղյակ էլ չի եղել, որ ես «Պատիվ ունե՞մ էր, թե՞ պատիվ Չունեմ» դաշինքի ցուցակով թեկնածու եմ առաջադրվել՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը։ Այն նույն Ցոլակի, ով հիմա փորձում է երեւալ Բրյուսովի ու բուհական ոլորտի ապագայով մտահոգ, սակայն չգիտես ինչու այդ մտահոգություններն իր ու իր ընկերների մոտ նշմարվեցին իրենց աշխատանքից զրկվելուց հետո, իսկ մինչ այդ նրանք լավ էլ գովաբանում էին նոր բարքերը, շատերը մոռանալով իրենց անցյալը, ավելին՝ ուղիղ մասնակցություն ցուցաբերում Բրյուսովի քայքայման գործում՝ ընթացս ապահովելով աշխատանքային կարգավիճակի խրախուսումներ։ Ի դեպ , այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը բրյուսովական չեն։

Բրյուսովի «նոր տերերը» Սահականմաների որոշ մասից, իհարկե, ձերբազատվեցին, բայց թաթախվեցին էլ ավելի մեծ անարդարությունների մեջ։

Ինձ հետ հանդիպման ժամանակ Բրյուսովի գործող ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ինքը եւս այն կարծիքին է, որ ինձ ապօրինի են հեռացրել աշխատանքից, որ ինձ եւ իմ անցած ճանապարհին չի սազում դատական պրոցեսներում ներգրավված լինելը, որ համալսարանն ունի իմ կարիքը, որ ուսանողության հետ տարվող աշխատանքը բարձիթողի վիճակում է, հասարակայնության հետ կապերը վերանայման կարիք ունեն եւ որ ճիշտ է համարում իմ վերականգնվելը նաեւ որպես դասախոս։

Մենք կարող էինք փոխշահավետ համաձայնության գալ, այդ պարագայում Գյուրջինյանը զերծ կմնար Հարությունյանի կատարած ապօրինության մեջ թաթախվելուց, բայց՝ ոչ։ Նա թաթախվեց. դատական հերթական նիստի ժամանակ Բրյուսովը ներկայացնող փաստաբանը հայտարարեց, որ բուհը շարունակում է դատական պրոցեսը։

Այսինքն, Դավիթ Գյուրջինյանը, փաստացի, շարունակեց Կարինե Հարությունյանի գծած գիծը, զիջումներ, փոխհամաձայնություն չեղան, փոխզիջումներ քննարկելու նպատակահարմարություն գործող ռեկտորը չտեսավ։ Զարմանալի էր, իհարկե, ինձ հետ ունեցած զրույցներից հետո, բայց ամեն դեպքում՝ փաստ։ Գնդակն իր դաշտում էր. ինքն այդպես որոշեց։

Իսկ հիմա կարեւորի մասին։

3,5 տարի անց բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, նյարդերի պայքար տանելով՝ ես իմ հմուտ եւ իրենց գործի գիտակ փաստաբանների շնորհիվ հաղթեցի։ Կայացվեց որոշում։

Այո, ինձ աշխատանքից ազատելու հրամանը ճանաչվեց անվավեր: Կատարվեցին բոլոր փոխհատուցումները։

Այս պահին այսքանը։ Ամեն ինչ դեռ առջեւում է…

Հ.Գ. Շնորհակալություն եմ հայտնում իմ երկու փաստաբաններին՝ Սլավիկ Պողոսյանին եւ Արտակ Նավասարդյանին՝ փաստաբանական ծառայությունը փայլուն իրականացնելու համար, գործով վկաներին՝ անկաշառ մնալու, չընկրկելու, իրականությունը պատմելուց չվախենալու համար։

Հատուկ շնորհակալություն Բրյուսովի իմ կոլեգաներին եւ ուսանողներին ինձ մշտապես աջակցելու համար։

Դեռ կհանդիպենք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան
Ամենադիտված