Շոլցը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել նոյեմբերի 15-ին, հայտնում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը։
Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 2-ին։
Reuters-ի փոխանցմամբ՝ զրույցը տեւել է մոտ մեկ ժամ։
Պուտինի և Շոլցի զրույցը հաստատվել է Գերմանիայի կառավարության կողմից։ Հաղորդագրության համաձայն՝ Շոլցը դատապարտել է Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում և կոչ է արել Պուտինին դադարեցնել այն ու դուրս բերել զորքերը:
Նա նաև կոչ է արել Ռուսաստանին պատրաստ լինել Ուկրաինայի հետ բանակցությանը՝ արդար և կայուն խաղաղության հաստատման նպատակով։ Շոլցի խոսքերով՝ Գերմանիան կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»: