Վանում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքական Haber 7 լրատվական կայքի տեղեկությունների համաձայն` երեկ գիշեր Վանի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ: էպիկենտրոնը եղել է Վանի Մոլլաքասըմ գյուղում, իսկ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 մագնիտուդ։
Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5.8 կմ խորությամբ։
Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել, սակայն բնակավայրի բնակիչների շրջանում այն խուճապի պատճառ է դարձել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)