Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ Զելենսկին քննադատել է Շոլցին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի որոշումը, գրում է Reurtes-ը՝ հղում անելով Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի անանուն աղբյուրին։ Նրա խոսքով՝ այդ զանգը կնվազեցնի ՌԴ նախագահի մեկուսացումը։
«Նախագահը [Զելենսկին] ասաց, որ դա միայն կօգնի Պուտինին՝ նվազեցնելով նրա մեկուսացումը։ Պուտինը իրական խաղաղություն չի ուզում, նա ընդմիջում է ուզում. զրույցը Պուտինին թույլ կտա փոխել իրավիճակը և շարունակել պատերազմը։ Սա խաղաղություն չի բերի»,- ասել է գործակալության զրուցակիցը։