Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը
Համաշխարհային ՄամուլԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է հանրապետության մայրաքաղաք Սուխումը, ՏԱՍՍ-ին հաստատել են նախագահի մամուլի ծառայությունից։
«Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում»,- հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ նախագահը լքել է Ներքին գործերի նախարարության շենքը, որտեղից դիմել է համախոհներին։
Սրանից քիչ առաջ ցուցարարները վերջնագիր են ներկայացրել պետության ղեկավարին՝ պահանջելով մեկ ժամվա ընթացքում հրաժարական տալ։ Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերի համալիրը, հայտարարել են, որ դադարեցրել են բանակցությունները հանրապետության իշխանությունների հետ և մտադիր են մեծացնել իրենց ուժերը։