Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
Գիտություն և Մշակույթ
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերից և կտևի մինչև շոուի սկիզբը` նոյեմբերի 16-ի ժամը 21:00-ն, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով՝ վերջին ելույթից անմիջապես հետո։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության մանրամասներ ներկայացրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու հիշեցրել, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։
Քվեարկության համար անհրաժեշտ է այցելել jesc.tv կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի և նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):
Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով ելույթ կունենա չորրորդը:
