Կյանքից հեռացել է «На-На» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լևկինը
Գիտություն և Մշակույթ
Այսօր «На-На» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լևկինի կինը հայտնել է արտիստի մահվան մասին։
Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է դարձել ողբերգության պատճառը։ Ներկա պահին հարազատներն ու ընկերները ցավակցում են նրա մտերիմներին։ «Թռի՛ր, իմ արև...»,- իր անձնական բլոգում գրել է նրա կինը՝ Մարուսյան։
Նշենք, որ Վլադիմիր Լևկինը 57 տարեկան էր, վարում էր ակտիվ կենսակերպ, ելույթներ էր ունենում և հաճախում սոցիալական միջոցառումների։
