Բրազիլիայի առաջին տիկինը հայհոյել է Մասկին
Համաշխարհային ՄամուլԲրազիլիայի առաջին տիկին Ռոզանջելա Լուլա դա Սիլվան (Rosângela Lula da Silva) G20-ի գագաթնաժողովի նախօրեին վիրավորել է ամերիկացի գործարար Իլոն Մասկին։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հստակեցվում է, որ առաջին տիկինը գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած միջոցառման ժամանակ հանդես է եկել ապատեղեկատվության դեմ պայքարի համար սոցիալական ցանցերի կարգավորման օգտին։ Խոսելու ժամանակ սուլոցի ձայն է լսվել, և նա կատակել է. «Կարծում եմ՝ Իլոն Մասկն է»:
Նա նաև հավելել է, որ չի վախենում գործարարից. «Գնա գրողի ծոցը (f**k you), Իլոն Մասկ», - ասել է Լուլա դա Սիլվան:
X սոցիալական ցանցում նրա խոսքերին ձեռներեցն արձագանքել է ծիծաղող էմոջիով։ Բացի այդ, նա կանխատեսել է, որ Բրազիլիայի ղեկավարը կպարտվի հաջորդ նախագահական ընտրություններում։