Իսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Համաշխարհային ՄամուլԻսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը չեղարկել է իր մասնակցությունը Ադրբեջանի մայրաքաղաքում COP29 համաժողովին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել են նրա գրասենյակից։
«Անվտանգության իրավիճակի գնահատման լույսի ներքո և դրա հետ կապված մտահոգությունների պատճառով նախագահ Հերցոգը որոշել է չեղարկել կլիմայական համաժողովին մասնակցության համար իր այցը Ադրբեջան», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հերցոգի այցը Բաքու չեղարկվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իրանը մտադիր է ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանի տարածքում իսրայելական օբյեկտների վրա։