Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում. քաղաքացիները խուճապահար դուրս են վազել փողոց
ԱշխարհՆոյեմբերի 17-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովում 4 բալ ուժգնությամբ ցնցումներից անմիջապես հետո։
Ինչպես հայտնում է Türkiye Gazetesi-ն, դա խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։
Նշենք, որ Քահրամանմարաշը անցյալ տարվա փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի էպիկենտրոնն էր։
Այս պատճառով վախեցած քաղաքացիները, ինչպես նախորդ անգամ, խուճապահար դուրս են վազել փողոց։ Սակայն, ըստ առկա տվյալների, այսօրվա սեյսմիկ իրադարձությունները ավերածությունների կամ զոհերի չեն հանգեցրել։
Աղբյուր` MediaHub