Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով՝ կազմելով 50,2 մլն դոլար. Պապոյան
Տնտեսություն
Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։
Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան