Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին (լուսանկարներ)
Արցախ![Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին (լուսանկարներ)](/rs.php?image=/disc/18-11-24/966a1b4e2d3697d3d6692be28e04792f.jpg&w=780)
«Caucasus Heritage Watch»–ը արբանյակային լուսանկարներն է հրապաարկել՝ ահազանգելով, որ Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին։
Արբանյակային լուսանկարները (արված 2023թ.հոկտեմբերի 5-ից մինչև 2024թ. ապրիլի 30-ը)։
«Քանի որ համաշխարհային առաջնորդները Բաքվում հավաքվում են COP29 գագաթնաժողովին՝ ապագայի համար որոշումներ առաջ մղելու համար, նրանք նաև պետք է Ադրբեջանին կոչ անեն պաշտպանել անցյալը, մասնավորապես՝ իրենց տներից վտարված արցախահայերի մշակութային ժառանգությունը»,– գրում է «Caucasus Heritage Watch»–ը:
![](https://lurer.com/disc/18-11-24/be5fedbfe0784779969183326753e381.jpg)
![](https://lurer.com/disc/18-11-24/4be3dc826ac3b2672ffdb15d04e25a62.jpg)
![](https://lurer.com/banners/armflix.jpg)