57-ամյա Նիկոլ Քիդմանը՝ GQ-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
ԼուսանկարներԴերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ վերջին շրջանում շատ է մտածում մահվան մասին։ Այս մասին նա խոսել է GQ-ին տված հարցազրույցում։
57-ամյա աստղը, ով կորցրել է իր երկու ծնողներին, ասել է, որ իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ փոխվել է տարիքի հետ։
«Սիրելիներին կորցնելը, երեխաներին մեծացնելը, ամուսնությունը՝ այս բոլոր պահերը քեզ դարձնում են ավելի գիտակցված մարդ: Ես անցնում եմ այս ամենի միջով: Սա է հենց կյանքը։ Երբեմն արթնանում ես գիշերվա կեսին, լաց ես լինում և ուժեղ հույզեր ապրում»,- ասել է Քիդմանը։
Նիկոլի մայրը՝ Ջանելը մահացել է 2024 թվականի սեպտեմբերին, նա 84 տարեկան էր։ Դերասանուհին կորցրել է հորը՝ Էնթոնիին տասը տարի առաջ՝ 76 տարեկանում։