ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց (տեսանյութ)
ՀայաստանՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջև վարկային երկու համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրական դատարանը հետաձգեց։
Հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել հետաձգելու քննության օրը, քանի որ կառավարության ներկայացուցիչն այս օրերին Նագասակիում է։ Բացակայությունը համարվեց հարգելի և նիստը տեղափոխվեց նոյեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին։
Նշենք, որ համաձայնագրերից մեկը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացմանը», մյուսը՝ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագրին»։