Վթարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ․ ՀՀ-ում այդ թիվը տատանվում է 350-ի շուրջ
ՀայաստանԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է՝ ճանապարհատրասպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։ Ոստիկանության վիճակագրությունն ասում է՝ Հայաստանում այդ թիվը տատանվում է 350-ի շուրջ։
«Վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է ամրագոտին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտնում է, որ ամրակապված վարորդի և ուղևորի ողջ մնալու հավանականությունը մեծանում է ավելի քան 50 տոկոսով։
Ամրակապվելը միակ ճիշտ որոշումն է, այլընտրանք չկա։
Անմեղ թվացող ցանկացած խախտում կարող է կյանք արժենալ:
Իսկ ամրագոտին կյանք է փրկում»,– ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։