Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Իսրայելին. Շոլց
Համաշխարհային ՄամուլԳերմանիան կշարունակի զենքով աջակցել Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է Bild-ը։
«Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Միևնույն ժամանակ, մեր իսրայելցի գործընկերները կարող են հույս դնել գերմանական համերաշխության վրա»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Սա ներառում է նաև Իսրայելի պաշտպանունակության ապահովումը, օրինակ՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով»,-ասել է Շոլցը: Նա հավելել է, որ համաձայն է Բրազիլիայի կառավարության հետ, որ Իսրայելի և Պաղեստինի համար անհրաժեշտ է երկու պետությունների ֆորմատով լուծում։
Գերմանիայի կանցլերն այժմ Բրազիլիայում է, որտեղ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին հավաքվել են առաջատար արդյունաբերական և զարգացող երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները: