Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
ԱդրբեջանՖրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ։ Նշվում է, որ պատճառն ադրբեջանական իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ անընդունելի հայտարարություններն են, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Այս մարտահրավերը հաջորդում է COP29-ում Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարություններին, որոնք հանգեցրել են նրան, որ Ֆրանսիայի Կանաչ անցման, էներգետիկայի և կլիմայի հարցերով նախարար Անյես Պանիե-Ռունաշեն ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը համաժողովին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։