ԱՄՆ-ն փակել է Կիևում դեսպանատունը
Համաշխարհային Մամուլ
Կիևում ԱՄՆ դեսպանատունը փակվել է Ուկրաինայի մայրաքաղաքին հնարավոր «զանգվածային ավիահարվածի» մտավախության պատճառով։ Այս մասին ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի մայրաքաղաքին զանգվածային ավիահարվածի սպառնալիքի մասին նախազգուշացումներ են հնչել մեկ օր անց այն բանից հետո, երբ Ուկրաինան օգտագործեց ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS հրթիռները՝ ռուսական տարածքին հարվածելու համար:
«Զգուշավորությունից ելնելով` դեսպանատունը կփակվի, և դեսպանատան անձնակազմը կհրավիրվի ապաստարաններ», - ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ Կիևում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն տարհանվելու։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)