Պեսկովը հաստատել է` Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Rbc-ն։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Reuters-ը գրել էր, որ Պուտինը պատրաստ է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը։
«Նախագահն իսկապես բազմիցս, ավելի ճիշտ՝ անընդհատ հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների», - ընդգծել է Պեսկովը։
Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական կողմը բաց է բանակցությունները վերսկսելու համար։ Միևնույն ժամանակ, «տարածքային նոր իրողությունները» և Ռուսաստանի անվտանգության շահերը պետք է հաշվի առնվեն, նշել են Ռուսաստանի իշխանությունները։