70 մլն դրամ՝ պարեկային ծառայության մեքենաների վերանորոգման համար
Հայաստան
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ «Շկոդա» մակնիշի մեքենաները շատ թանկ են նստում հարկատուների վրա։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
Այսպես, Ներքին գործերի նախարարությունը «մեկ անձ» ընթացակարգով 70 մլն դրամի պայմանագիր է կնքել «ՉԵԽ ԱՎՏՈ» ՍՊԸ-ի հետ՝ 2023 թվականին ձեռք բերված «Շկոդա Սուպերբ» ավտոմեքենաների սպասարկման համար։
Հիշեցնենք, որ վերոնշյալ մեքենաները ՆԳՆ-ն ձեռք էր բերել հիմնականում մարզերի պարեկային ծառայության համար։
Պայմանագրում նշված գումարի մեջ ներառված է նաև շարժիչների վերանորոգում, ինչը նշանակում է, որ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող մեքենաներն ունեն շարժիչի խնդիր։
Պայմանագրում նշված է, որ մեքենաները գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում