Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, աշխույժ, խելացի երեխա էր Դավիթս: Երկու տարեկանում արդեն ամեն ինչ գիտեր: Մեծի նման երգում էր, արտասանում: Շփվող էր: Վեց տարեկանը չէր լրացել, երբ սկսեց դպրոց հաճախել: Կարողանում էր և՛ դաս լսել, և՛ խոսել: Երբ իրեն հարցնում էի, թե ինչո՞ւ է խոսում դասի ժամանակ, արձագանքում էր՝ չեմ հասցնում դասամիջոցի ընթացքում խոսել երեխաների հետ: Բայց երբ ուսուցիչն իրեն հարցեր էր տալիս, բոլոր հարցերին պատասխանում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթը տան ավագն է, կրտսեր եղբայր ունի՝ Ռոբերտը: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրը նշում է՝ որդին դպրոցն ավարտել է կարմիր վկայականով: «Սիրում էր Մաթեմատիկա և Ռուսաց լեզու առարկաները: Տասը տարեկանից հաճախել է պարի՝ բրեքդանսի, լողի խմբակ: Ֆիզիկապես շատ ուժեղ էր»: Դավիթը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ստացել բազում մրցանակներ: 2015 թ.ին ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի «Ֆինանսներ» բաժինը: Այն ևս ավարտել է գերազանցության վկայականով: Միաժամանակ ուսումնասիրել է ծրագրավորման լեզուներ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը՝ երկրորդ կուրս: Մեկ կիսամյակ հասցրել է ուսանող լինել:

«Իրեն հետաքրքիր էր նաև ծրագրավորումը: Ծառայելու ընթացքում համակարգչի հետ կապված ամեն ինչ անում էր, գծագրեր էր գծում, տեքստեր հավաքում, իր մոտ ամեն ինչ շատ արագ էր ստացվում»: 2019 թ.-ի հունվարի 12-ին Դավիթը զորակոչվել է բանակ: Վեց ամիս ծառայել է Երևանի կապի ուսումնական զորամասում։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում, այնուհետև, որպես կապի ջոկի հրամանատար, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է սերժանտի կոչման: Պարգևատրվել է նաև «Լավագույն մարզիկ» կրծքանշանով։ «Երբեք չի երկմտել բանակում ծառայելու հարցում: Եղբայրս Իսպանիայում է, երբ տղայիս առաջարկում էի՝ կարո՞ղ է իր մոտ գնաս, չծառայես, Դավիթն արձագանքում էր. «Բացառվում է, կծառայեմ, կվերադառնամ, հետո արդեն կգնամ Իսպանիան տեսնելու»: Ծառայության ընթացքում բացարձակ չի նեղվել: 2019 թ.-ի հունիսի 27-ին ռեկորդ է սահմանել՝ 35 վայրկյանում 68 անգամ կատարելով հենում-ծալում ձեռքերի ափերի վրա (ժիմ): Ռեկորդը գրանցվել է «Դյուցազնագրքում»»:

Սեպտեմբերի 27-ից Դավիթը ներգրավվում է ռազմական գործողությունների մեջ: «Այդ օրն առավոտյան շուտ զանգահարեց: Ինձ միշտ Նանո էր ասում՝ «Նանո՛ ջան, հանկարծ չվախենաս, ամեն ինչ լավ է, գնանք, տեսնենք, թե ինչ ենք անում»: Իր ընկերոջն էր տեսանյութ ուղարկել, որտեղ ժպտում է, ուրախ տրամադրությամբ մեքենայով գնում են: Նույնիսկ թեժ կռվի ժամանակ մեզ հանգստացնում էր, ասում՝ իմ տեղը շատ հանգիստ է, ամեն ինչ նորմալ է, կատակում էր՝ ձեզ ի՞նչ ուղարկեմ, ի՞նչ է պետք: Շատ հետո ենք իմացել, թե ինչերի միջով է անցել»: Դավիթ Ազատյանի մարտական ուղին ասում է. «Հանդիսանալով հրետանային դիվիզիոնի 1-ին հրետանային մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի հրամանատար՝ մարտական գործողությունների ժամանակ մարտկոցի կազմում Դավիթ Ազատյանը ակտիվ մասնակցություն է ունեցել մարտկոցի կապի ապահովման և կազմակերպման գործում՝ Վազգենաշենում տեղակայված կրակային դիրքերից: 2020 թ.-ի հոկտեմբերի 5-ին դիվիզիոնի կազմում տեղափոխվել է Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող հատված և մարտկոցի կազմում մարտ վարել հակառակորդի դեմ։

Դավիթ Լևոնի Ազատյանը 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում նույնպես իրեն դրսևորել է լավ կողմերով և օգնել հրամանատարությանը: Նա իր անձնական օրինակով՝ համեստությամբ, բարությամբ, նախաձեռնությամբ և պատրաստվածությամբ աչքի էր ընկնում: 2020 թ.-ի հոկտեմբերի 8-ին դիվիզիոնի կազմում տեղափոխվում է Ջուվառլու բնակավայր և զբաղեցնելով կրակային դիրքեր, սկսում մարտկոցի կազմում մարտ վարել հակառակորդի դեմ: Նա գործնականորեն լավ էր տիրապետում իր մասնագիտական գիտելիքներին: Ճիշտ կապի կազմակերպման շնորհիվ մարտկոցը կարողացել է իր առջև դրված խնդիրը կատարել՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, 7 անվավոր տեխնիկայի, հրետանային կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ»:

Հոկտեմբերի 10-ին Դավիթը վերջին անգամ է զանգել տուն: «Տատիկի 80-ամյակն էր: Այդ օրը բոլորին զանգահարել է, զրուցել, ու բոլորն են նշում՝ այնպես էր խոսում, ասես մեկնել էր հանգստի»: Հոկտեմբերի 12-ին Դավիթն իր ընկերների հետ զոհվում է Ջուվառլուում՝ հակառակորդի հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ՝ մինչ այդ մարտնչելով թշնամու դեմ և նրան մեծ վնասներ հասցնելով: «Իրենց խմբին, բառիս բուն իմաստով, հանձնել են: 15 օր տղաները կռվել են, իրենց ոչինչ չի եղել: Արա լեռում են եղել, 9-րդ կիլոմետր կոչվող տարածքում, տարբեր հատվածներում: Նրանց տարել են բաց դաշտի մեջ՝ Ջուվառլու կոչվող տարածքը: Հրամանատարները փախել են: Որպես կապավոր՝ Դավիթը կցված է եղել հրետանուն, որը երբեք առաջնագիծ չեն տանում: Այն պետք է լինի 3-րդ, 4-րդ գծում, բայց եղել է առաջնագծից էլ առաջ:

Գենադի Բաղդասարյանը հրաման է տվել, նրանց տարել են Ջուվառլու այն դեպքում, երբ նույն տեղում երկու օր առաջ 3-րդ մարտկոցը շարքից դուրս է եկել: Այնտեղ են տարել 1-ին և 2-րդ մարտկոցները: 1-ին մարտկոցի տղաները կրակն իրենց վրա են վերցրել, 2-րդ մարտկոցը հասցրել է ամբողջությամբ դուրս գալ, իրենց ոչինչ չի եղել: 1-ին մարտկոցից ևս տղաներ են դուրս եկել: Կապավորի մեքենայի մեջ հիմնականում պետք է Դավիթը լիներ: Դավիթը գնում է դեպի հրետանին, իրենց շտաբի պետը՝ Գևորգ Գևորգյանը, նստում է այդ մեքենան և փախչում՝ չսպասելով զինվորներին: Դիտակետից հրաման է գալիս, թե՝ մի կրակեք, մերոնք են: Դիտակետին այդ հրամանը տալիս է Ջալալ Հարությունյանը: Քրեական գործ է հարուցված, դատական նիստերն անցկացվում են Գորիսում: Գևորգյանը կալանավորված է, Հարությունյանն ազատության մեջ է, մասնակցում է նիստերին: Մենք էլ գնում ենք Գորիս, մասնակցում դատական նիստերին»:

Պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին Դավիթի և նրա տասն ընկերների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: Նրանց հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: «Մեծ հույսեր ունեինք, որ ողջ են, որովհետև ոչ մի նույնականացում չենք ունեցել: Բայց պարզվեց, որ երեխաներին հավաքել ու տարել են այդ տարածքից: Ծնողներն այդ տարածքում փնտրել էին տղաներին, բայց ապարդյուն: Պետությունը որևէ կերպ չէր օժանդակում նրանց գտնելու հարցում, տղաների հայրերը հանդիպեցին ռուսական կողմի հետ, մեկ-երկու շաբաթ հետո նրանց մարմիններն ուղարկեցին: Ասել էին՝ տարել են մարմինները, որ նրանց չհերոսացնեն, երեխաները պետք է անհայտ մնային ամբողջ կյանքում»: Ապրելու ուժի մասին: «2021 թ.-ի ապրիլի 10-ից ամեն շաբաթ օր ուխտի ենք գնացել: 33 ուխտագնացության եմ մասնակցել: Վերջին՝ նոյեմբերի 21-ի ուխտագնացության օրն ենք իմացել ԴՆԹ հետազոտության պատասխանները: Դավիթն ինձ կապեց Աստծո հետ: Եթե հիմա Աստծո հետ չլինեի, չէի դիմանա: Իրենով եմ շնչել ու ապրել: Ուղղակի գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ տղաներն ավելի ողջ են, քան մենք: Հավիտենական կյանք կա, ու գիտակցում եմ, որ հիմա կարող եմ միայն աղոթել տղայիս համար»:

Հ. Գ. - Սերժանտ Դավիթ Ազատյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված