Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
ՀայաստանՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաքչիի հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է X սոցիալական ցանցում գրառմամբ: Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցության այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են օգտակար լինել երկու երկրների քաղաքացիների համար։