Ռուսաստանն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին, վերջինն էլ՝ Ուկրաինային․ Պեսկով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանն զգուշացրել է ԱՄՆ-ին «Օրեշնիկի» գործարկման մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը նախազգուշացրել է ամերիկացիներին «Օրեշնիկի» գործարկման մասին Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական կապ է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում նմանատիպ համակարգի հետ», - ասել է Պեսկովը։
«Նախազգուշացումն ուղարկվել է ավտոմատ ռեժիմով՝ մեկնարկից 30 րոպե առաջ»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ռուսական կողմը չի տեղեկացրել ամերիկյան կողմին «Օրեշնիկի» արձակման մասին համաձայնագրերի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման մասին տեղեկացման ռեժիմի համաձայն, քանի որ «Օրեշնիկը» միջմայրցամաքային ռազմավարական հրթիռ չէ։ «Սա միջին հեռահարության զենք է»,- նշել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։