Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
Համաշխարհային ՄամուլԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հումանիտար մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին շրջանում մենք շատ ենք խոսում այն մասին, որ, Աստված տա, որ երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի։ Մենք հենց այս սարսափելի իրադարձության նախաշեմին ենք, բայց, փառք Աստծո, մարդկությունը դեռ մի կերպ դանդաղում է և դեռ չի ընկղմվել դրա մեջ», - ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ, Բելառուսի նախագահն ընդգծել է, որ տևական ժամանակ է, ինչ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում։
«Այն, որ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում, դա միանշանակ է», - ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը կառավարում է աշխարհը։