Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները
ՀայաստանԱդրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բաքվում։
Քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը և «խաղաղության գործընթացում առկա խնդիրները», հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ջեյհուն Բայրամովը «հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ»։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ Անալենա Բարբոքը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանի իր առաջին ելույթում ասել էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է