Թուրքիայում քուրդ քաղաքապետ է ձերբակալվել
Թուրքիա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, թուրքական ուժերը ձերբակալել են մի շարք քուրդ ակտիվիստների և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սիրթի քաղաքապետին։
Համաձայն Daily star անգլալեզու լիբանանյան պարբերականի՝ Սելիմ Սադաքը՝ Սիրթի քաղաքապետը, գտնվում էր այն 60 անձանց թվում, ովքեր ձերբակալվել են: Քաղաքական գործիչների մեծ մասը քրդական «Խաղաղություն և Դեմոկրատիա» կուսակցությունից էին:
Թուրքիան ձերբակալություններ է իրականացրել քուրդ քաղաքական գործիչների, ակադեմիկոսների, իրավաբանների, լրագրողների շրջանում՝ սկսած 2009-ից՝ քրդական Աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)