ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաեւ խախտումներ կան` առանց թույլտվությունների ինչ-որ աշխատանքներ են իրականացվել եւ այլն:
Հրապարակումների թեժ փուլում` 2023-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել` ուսումնասիրություններ են կատարվում, անգամ քաղաքապետն է հրավիրվել հարցաքննության:
Բայց օրերս մեզ Էջմիածնից տեղեկացրին, որ դա չի խանգարել, որ ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսն անխափան առաջ ընթանա, եւ շինությունները թափով վեր են խոյանում։ «Հրապարակը» գործի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվեց Հակակոռուպցիոն կոմիտեից։
Պարզվեց` վարույթը նախաձեռնելուց շուրջ 2 տարի անց գործը դոփում է տեղում` դեռեւս նախաքննության փուլում է գտնվում, այն դատարան չի մտել, նույնիսկ գործով անցնող մեղադրյալ չկա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում