Հայտնի է՝ ինչու է Իսրայելը հարվածել Բեյրութի կենտրոնին. Al Hadath
Համաշխարհային ՄամուլԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը գրոհել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածը՝ նպատակ ունենալով սպանել շիա աշխարհազորային «Հեզբոլլահի» օպերատիվ շտաբի պետ Մուհամմեդ Հեյդարին։ Այս մասին հայտնել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը՝ չնշելով, թե արդյոք ռազմական առաջնորդը մահացել է ավիահարվածի ժամանակ, թե ողջ է մնացել։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա էլ Ֆաուկա շրջանին իսրայելական օդուժի հարվածների նպատակն էր վերացնել Թալալ Համիեին, ով գլխավորում էր դիվերսիոն 910 հատուկ ջոկատը և պատասխանատու էր «Հեզբոլլահի» արտաքին անվտանգության համար։