Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում
ՏնտեսությունՀայաստան աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ երկրների միջև գյուղատնտեսական ապրանքների ապրանքաշրջանառությունը կայուն աճ է գրանցում։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շահագրգռված է հայաստանյան շուկա սննդամթերքի մատակարարման ավելացմամբ։
Լավ արտահանման ներուժ կա` ցորենի, հրուշակեղենի, արևածաղկի ձեթի, մարգարինի, եգիպտացորենի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների համար։
Մենք պատրաստ ենք մեծացնել հայրենական սերմերի, անասնաբուժական դեղամիջոցների և պատվաստանյութերի մատակարարումը, ինչպես նաև միասին աշխատել գենետիկայի ոլորտում»,- նշել է ռուս նախարարը։