Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերի նվազում և գործազրկության աճ
ՀայաստանՀայաստանում ՀՆԱ իրական աճը 2024 թվականին կկազմի 6 տոկոս։ Այս մասին նշվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունում։
Անցած տարի այդ ցուցանիշը կազմել էր 8,3 տոկոս, իսկ հաջորդ տարի կլինի 4,9 տոկոսի մակարդակում։
ԱՄՀ փորձագետների կանխատեսումներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը 2029 թվականին կկազմի 4,5 տոկոս։
Հաշվետվությունում նշվել է, որ գործազրկության մակարդակը Հայաստանում 2024 թվականի արդյունքներով կկազմի 13 տոկոս, իսկ 2025 թվականին կհասնի 13,5 տոկոսի (2023թ. այդ ցուցանիշը կազմել էր 12,6 տոկոս)։