ԱՄՆ–ը շարունակում է հետամուտ լինել Յուլիա Տիմոշենկոյի գործին
Աշխարհ
ԱՄՆ-ը շարունակելու է հետամուտ լինել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակմանը։ Այս մասին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
«Մենք կշարունակենք հետամուտ լինել դատական գործընթացը պատշաճ կերպով անցկացնելու, Ձեզ, ինչպես նաև երկրում մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացին։ Բացի այդ, համոզված եղեք, որ Միացյալ նահանգները պարտավորվում է անել հնարավորը Ուկրաինայում բոլոր օրինական կուսակցությունների և թեկնածուների մասնակցությամբ անցկացնել ազատ ընտրություններ։ Սա եւս մեկ կարեւոր քայլ է եվրոպական ինտեգրման գործընթացի ճանապարհին, որի ճանապարհը Ձեր երկիրը ընտրել է դեռ վաղուց։ Հուսով եմ, որ այդպես կլինի նաև հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - այս մասին Քլինթոնը գրել է Յուլիա Տիմոշենկոյին հասցեագրված նամակում։
Նամակը տեղադրվել է նախկին վարչապետի ինտերնետ կայքում։
Հիշեցնենք, որ 2011 թ–ի հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման իշխանության չարաշահման և 2009 թ–ին Ռուսաստանի հետ կնքած գազի պայմանագիրը Կիևի դատարանի կողմից անօրինական ճանաչելու համար։
Նախկին վարչապետի պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Տիմոշենկոյի առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ