Միգրանտների վերաբերյալ նոր օրինագիծ է ներկայացվել ՌԴ Պետդումա
Աշխարհ
ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել, որով արգելվում է միգրանտների երեխաներին, ովքեր ռուսերեն չգիտեն, ընդունել դպրոցներում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
«Պետդումա է ներկայացվել միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին ռուսական դպրոցներում ընդգրկելու արգելքի մասին օրինագիծը»,- նշել է Վոլոդինը:
Խոսքը գնում է միգրանտների երեխաների՝ դպրոց ընդունվելուց առաջ ռուսաց լեզվի իմացությունը ստուգելու նպատակով պարտադիր թեստավորման մասին։ Բացի այդ, առաջարկ է եղել ստուգել նրանց ընտանիքների՝ Ռուսաստանում գտնվելու օրինականությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)