Իսրայելն ու Լիբանանը 36 ժամից կարող են հայտարարել հրադադարի մասին․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԼիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին կարող է հայտարարվել 36 ժամվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ գրում է լիբանանյան An-Nahar թերթը՝ հղում անելով Լիբանանի խորհրդարանում իր աղբյուրին։
«Նաբիհ Բերիի (խորհրդարանի նախագահ - խմբ․) հյուրեր՝ 36 ժամվա ընթացքում հրադադար կհայտարարվի»,- գրել է հրատարակությունը X-ի իր էջում:
Իսրայելի պետական «Kan » հեռուստաընկերությունը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին, երկուշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի հետ կարգավորման համաձայնագիրը կարող է ձեռք բերվել այս շաբաթվա ընթացքում: