Բայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի մասին
Համաշխարհային ՄամուլԱկնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն լիբանանյան «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի մասին, Reuters-ին հայտնել են լիբանանյան չորս բարձրաստիճան աղբյուրներ:
Լիբանանում հրադադարի շուրջ քննարկումները զգալի առաջընթաց են գրանցել, հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։
«Մենք շարունակում ենք աշխատել (...) մեր ամերիկացի գործընկերների հետ այս ուղղությամբ (...), հուսով ենք, որ բոլոր ներգրավված կողմերը հնարավորինս շուտ կօգտվեն այս հնարավորությունից», - ասվում է հայտարարության մեջ: