Հայաստանը վատթարացրել է դիրքն ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում
ՀայաստանԲջջային ինտերնետի միջին արագության (32,77 Մբիթ/վրկ) վարկանիշում Հայաստանը 111 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը՝ իջնելով 1 հորիզոնականով։ Դրա մասին հայտնում է Speedtest Global Index–ը:
Վարկանիշում առաջատարն ԱՄԷ–ն է (428,53 Մբիթ/վ. արագությամբ): Ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությամբ Հայաստանը (56,20 Մբիթ/վրկ. արագությամբ) 158 երկրների շարքում զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը՝ իջնելով 2 հորիզոնականով։ Այդ ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սինգապուրը (316,99 Մբիթ/վրկ. արագությամբ):