ՆԱՏՕ-ն հրաժարվել է պարկեշտությունից. Լավրով
Համաշխարհային ՄամուլՀյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվել է պարկեշտության ամեն տեսակի դրսևորումից՝ իրեն թույլ տալով հայտարարություններ անել Ռուսաստանի տարածքում կանխարգելիչ հարվածների հնարավորության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ հանդիպմանը իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Օրերս ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը ուղղակիորեն հայտարարեց, որ սա այլևս բավարար չէ, և որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության համար անհրաժեշտ է կանխարգելիչ հարված հասցնել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող այն թիրախներին, որոնք, ՆԱՏՕ-ի կարծիքով, կարող են վտանգ ներկայացնել դաշինքի համար։ Կարծում եմ՝ այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Պարզապես ՆԱՏՕ-ն հրաժարվել է պարկեշտությունից:
Իսկական մտադրությունների մասին արդեն իսկ հրապարակայնորեն հայտարարվում են»,- ասել է Լավրովը: