Ցուցարարներին թույլատրվել է մուտք գործել Նյու Յորքի այգին
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է ամերիկյան «The Wall Street Journal»–ը, Նյու Յորքի «Զուկոտի» այգի մուտք գործելու «Գրավել Wall Street»–ը շարժման մասնակիցների նկատմամբ արգելքը հանվել է։
Այգու շուրջ տեղադրված ցանկապատերը հունվարի 10–ի երեկոյան ապամոնտաժվել են, որից մի քանի ժամ հետո այգում սկսել են հավաքվել ցուցարարներ։ Ըստ նույն աղբյուրի` այգում հավաքվել են մոտ 300 ցուցարարներ։
Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, բարիկադները հանելու որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները։ Հունվարի 9-ին իրավապաշտպանները հայտնել էին, որ ոստիկանությունը դեռևս խոչընդոտում է այգի մուտք գործելուն։
«Զուկոտի» կոչվող այգուց ցուցարարների վրանային Ճամբարը ցրվել էր 2011 թ–ի նոյեմբերի 15–ին, որից հետո այգի մուտք գործելու խիստ ռեժիմ էր կիրառվել։ Շարժման անդամներն այս այգին ընտրել էին բողոքի ցույցեր անցկացնելու վայր այն բանից հետո, երբ նրանց ոստիկանությունն արգելել էր Նյու Յորքի Ուոլ–Սթրիթ փողոցում ցույցեր կազմակերպել։
«Գրավի՛ր Ուոլ Սթրիթ» շարժումը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ Նյու Յորքում, իսկ այնուհետև շարժումը տարածվել է ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում։ Ցուցարարները բողոքում են սոցիալական անհավասարության դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)