Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր. ՍԴ-ում ավարտվեց 102 միլիոն եվրո վարկի սահմանադրականության հարցի քննությունը․ 168.am
Հայաստան168.am-ը գրում է․
ՀՀ քաղաքացիներիս վզին կառավարությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, փաթաթում է հերթական 102 միլիոն երվրո վարկը: Գործը քննվում է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն է, ով ասաց՝ հարցեր ունի կառավարության ներկայացուցչին, իր համար անհասկանալի բաներ կան գործում: Եվ ընդհանրապես ինչպե՞ս է գոյացել հենց 102 միլիոն եվրո վարկ վերցնելու անհրաժեշտությունը:
Կառավարության ներկայացուցիչն առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է, ով ասաց՝ չի կարող պատասխանել այդ հարցին, չգիտի՝ ինչպես է գոյացել 102 միլիոն եվրո գումարի չափը: Հավելեց նաև, որ այդ հարցին կարող էր պատասխանել ֆինանսների փոխնախարարը, որը սակայն չէր եկել՝ մասնակցելու գործի քննությանը: