3-րդ և 5-րդ բանակային կորպուսները նոր հրամանատարներ ունեն․ ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել
ՀայաստանՀՀ նախագահի հրամանագրով Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ Գագիկ Պողոսյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Վերջինս ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Համապատասխան իրավական ակտերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, որոնցում մասնավորապես նշվում է․
1․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:»,
2․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սիմոն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար:»։