ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ
Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի կառավարությանն ու ժողովրդին։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Շնորհավորում ենք Ալբանիայի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հիմնվելով մեր դրական քննարկումների և դինամիկայի վրա՝ մենք ակնկալում ենք խթանել և զարգացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», – ասված է գերատեսչության գրառման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)