Պուտինը նոր պաշտոնի է նշանակել Արցախում ռուսական խաղաղապահ միավորման նախկին հրամանատար Մուրադովին
ՌուսաստանԱրցախում ռուսական խաղաղապահ միավորման նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում է The Insider-ը։
Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, սակայն մինչ այժմ այն չկա պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում։ Նշանակումը մեծ անակնկալ էր ռուս զինվորականների համար՝ դատելով բուռն արձագանքից, քանի որ Մուրադովի ազգանունը հայտնի դարձավ Ուկրաինայում մարտերի ժամանակ: «Մուրադովիզմ» տերմին է առաջացել, որն իրենից ենթադրում է վատ կազմակերպված գրոհը՝ խիտ մեքենայացված շարասյուներով՝ առանց ինժեներական հետախուզության և առանց հրետանային աջակցության:
Մուրադովը հենց այսպիսի հարձակում էր կազմակերպել 2022 թվականի նոյեմբերին Պավլովկայի համար մղվող մարտերի և 2023 թվականի փետրվարին Ուգլեդարի վրա հարձակման ժամանակ։ Այնուհետև ռուսական զորքերը հսկայական կորուստներ են ունեցել անձնակազմի և տեխնիկայի մեջ։ Մուրադովին կշտամբել են տակտիկական հիմար որոշումների, անպատասխանատվության, բռնակալության և անկարողության համար։