ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա
Համաշխարհային ՄամուլՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա՝ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումների։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է Rbc-ն։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ Հյուսիսային Կորեա կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսական կառավարական ինքնաթիռի թեքահարթակի մոտ Բելոուսովին դիմավորել է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Նո Գվանգ Չոլը, իսկ դիմավորման պաշտոնական արարողությանը մասնակցել է նաև Կորեայի ժողովրդական բանակի պատվո պահակային խումբը։
Բելոուսովի նախորդ այցը Հյուսիսային Կորեա տեղի է ունեցել 2024 թվականի հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փհենյան կատարած պաշտոնական այցի ժամանակ։