Առևանգել են բրիտանացի մոդելին և նրա 11-ամյա որդուն (լուսանկարներ)
ԼուսանկարներԲրազիլիայում առևանգել են բրիտանացի մոդել Լուսիանա Քերթիսին, նրա ամուսնուն և 11-ամյա որդուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Լուսիանա Քերթիսը, ով աշխատել է Բեյոնսեի հետ և հայտնվել է Marie Claire և Cosmopolitan ամսագրերի շապիկներին, պատանդ է վերցվել իր լուսանկարիչ ամուսնու՝ Էնրիկե Ժանդրեի և նրանց 11-ամյա երեխայի հետ Սան Պաուլոյի ռեստորանից դուրս գալու ժամանակ։ Զինված կողոպտիչները մոտ 12 ժամ պահել են ամուսիններին, գողացել մեքենան և բանկային հաշիվներից գումարներ դուրս գրել՝ նախքան նրանց ազատ արձակելը։
Ահազանգը հնչել է հինգշաբթի՝ նոյեմբերի 28-ին, երբ առևանգված զույգի ավագ երեխան պարզել է, որ ընտանիքի մյուս անդամները տուն չեն վերադարձել, և այդ մասին հայտնել է ազգականին, ով էլ իր հերթին ոստիկանություն է կանչել։ Լուսիանա Քերթիսին, նրա ամուսնուն և կրտսեր երեխային ազատ են արձակել, երբ ոստիկանությունն սկսել է նրանց որոնումները: Իրավապահ մարմինները դիմել են տեղի բնակիչների օգնությանը, որից հետո ամուսիններին տեղափոխել են անվտանգ վայր։