Ռումնին երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ նախնական ընտրություններում
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է «The Washington Post»-ը՝ ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգում երեքշաբթի օրը՝ հունվարի 10-ին, ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածուների շրջանում անցկացված երկրորդ նախնական ընտրությունների արդյունքում կրկին առաջատարը Մասաչուսեթսի նախկին նահանգապետն է։
Ըստ նախնական տվյալների՝ Միթ Ռումնին ստացել է ընտրողների 40% ձայները, ում` հավաքած ձայների հարաբերակցությամբ, զիջել է Տեխասից ընտրված կոնգրեսական Ռոն Փոլը (23%) և Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը (17%)։
Նրանց հաջորդում են ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը (10%) և Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատոր Ռիք Սանտորումը (9%)։ Վերջին տեղը զբաղեցրել է Տեխասի նահանգապետ Ռիք Փերին (1%)։
ԱՄՆ–ի դեմոկրատական կուսակցության փրայմերիզներում հանդես է գալիս դեմոկրատների միակ թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբաման, ով նախնական քվեարկությունների արդյունքում ստացել է ընտրողների 82%–ի աջակցությունը։
Հանրապետականների առաջին ներկուսակցական քվեարակությունը տեղի է ունեցել հունվարի 3–ին Այովա նահանգում։ Քվեարկության արդյունքում Միթ Ռումնին առաջին հաղթանակն էր տարել, ով հավաքել էր քվեների 24%–ը, իսկ նրան 8 ձայնով զիջել էր Ռիք Սանտորումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)