Ռուսաստանի առջև միջուկային փորձարկումները վերսկսելու խնդիր է դրված․ ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌուսաստանՄիջուկային փորձարկումները վերսկսելու խնդիր է դրված Ռուսաստանի առջև՝ ԱՄՆ-ի էսկալացիոն կուրսի ֆոնին։ Իրավիճակը մնում է բարդ և մշտապես վերանայվում է ամբողջությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Փոխարտգործնախարարին հարցրել են, թե Մոսկվան թույլ կտա արդյոք վերսկսել միջուկային փորձարկումները՝ ի պատասխան ԱՄՆ-ի էսկալացիոն կուրսի։ «Այս հարցը մնում է չլուծված։ Եվ ես, առանց որևէ բան ակնկալելու, կասեմ, որ իրավիճակը բավականին բարդ է՝ իր բոլոր բաղադրիչներով և բոլոր առումներով», - ասել է Ռյաբկովը։