Ինչ հետևանքներ կլինեն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի վրա միջուկային հարվածի դեպքում (լուսանկարներ)
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան Newsweek հրատարակությունը մոդելավորել է Մոսկվայի, Փհենյանի և Պեկինի վրա ԱՄՆ-ի կողմից իր զինանոցում ամենամեծ՝ B83 ջերմամիջուկային ռումբով հարվածի հետևանքները:
Հրատարակության տվյալներով՝ Փհենյանին նման հարված հասցնելու դեպքում 1,3 միլիոն մարդ կզոհվի, եւս 1,1 միլիոնը կվիրավորվեն։ Մոսկվայում 1,4 միլիոն մարդ կարող է զոհ դառնալ, իսկ 3,7 միլիոնը՝ տուժել։ Պեկինում, Newsweek-ի գնահատմամբ, 1,5 միլիոն մարդ կզոհվի, մոտ 3,3 միլիոնը կվիրավորվեն:
B83 հրե գնդակը կծածկի մոտ 4,1 քմ կմ տարածք։ Չափավոր վնասի գոտին կներառի 175,34 քմ կմ մակերեսով տարածք։ Հավանական է, որ այնտեղ բնակելի շենքեր կքանդվեն և լայնածավալ հրդեհներ կառաջանան, նշում է հրատարակությունը։ Թեթև տուժած տարածքի մակերեսը կհասնի 1385,6 քմ կմ, հետևանքների թվում կլինի ապակիների վնասումը։
Մարդիկ, որոնք կգտնվեն 546,5 քմ կմ մակերեսով շրջանագծի մեջ, որի պայթյունի էպիկենտրոնը գտնվում է կենտրոնում, կստանան երրորդ աստիճանի այրվածքներ, որոնք կարող են հանգեցնել ծանր սպիների, հաշմանդամության ու անդամահատման, գրում է Newsweek-ը։